Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին
Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1899[1] |
բարձրություն | 68 սանտիմետր[1] |
լայնություն | 73,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
սեփականատեր | Իվան Մորոզով |
Ծանոթագրություններ |
Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին (ֆր.՝ Trois femmes tahitennes sur fond jaune), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը` Էրմիտաժի հավաքածուից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի վրա պատկերված են տահիտցի երեք կանանց կերպարներ, որոնք ուղիղ կանգնած են, նրանցից երկուսը դեմքով դեպի դիտորդն են, մեկը` մեքջով է։ Ծայրերում պատկերված կանայք շրջվում են կենտրոնում պատկերվածից։ Ներքևի աջ անկյունում նկարչի ստորագրությունն ու ամսաթիվն է` Paul Gauguin 99:
Ինչպես երևում է հեղինակային ստորագրությունից` նկարը պատկերվել է 1899 թվականին։ Հենց այդ ժամանակ Գոգենն ուղարկել է այն իր ընկերոջը` Դանիել Մոնֆրեյդին, որն էլ 1900 թվականի հոկտեմբերի 17-ին փոխանցել է այն Ամբրուազ Վոլարի պատկերասրահ։ Ուղեկցող նամակում Գոգենը նկարագրել է նկարը. «Կանգնած երեք կանայք` ոսկեգույն-դեղին ֆոնին, կանաչով շոշափված»[2]։ 1904 թվականի հոկտեմբերի 28-ին նկարը գնել է Գերտրուդ Սթայնը, սակայն այն 1907 թվականի հունվարի 21-ին փոխանակման արդյունքում նորից հայտնվել է Վոլարի մոտ, որտեղ 1910 թվականի մայիսի 13-ին 10.000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և կոլեկցիոներ Իվան Մորոզովը[3]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնականացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Արևմտյան նոր արվեստի պետական թանգարանում։ 1934 թվականին նկարը փոխանցվել է Էրմիտաժ[4]։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխամասի շենքի չորրորդ հարկում, 413 սենյակում[5]։
Ըստ Ա. Կոստենևիչի` Գոգենը վերցրել է Ճավա կղզու Բորոբուդուրի տաճարի ռելիեֆի մոտիվները. 19-րդ դարի վերջին Բորոբուդուրն արդեն լայնորեն հայտնի էր Եվրոպայում, և դրա մեծ մասն ուսումնասիրված էր, Գոգենը կարող էր տեսնել դրա ճարտարապետության նկարներն ու լուսանկարները[3]։
Ա. Կոստենևիչը նաև կարծում է, որ նկարում պատկերված կանանց տեղադրվածությունը «խորհրդանշում է ինչ-որ սյուժետային հանելուկ, ինչը որոշվում է կերպարների դիրքերով. երկու կանայք շրջվում են երրորդից, որը կանգնած է նրանց միջև։ Սակայն այդ հանելուկը դեռ սպասում է իր հանգուցալուծմանը»[3].
Կտավը «Տահիտիական պաստորալ» նկարի մոտիվների հետագա մշակումն է (1898 թվական, Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն)[6]. այս աշխատանքի ձախ մասում ևս գտնվում է երեք կանանց խումբ, միևնույն ժամանակ` նրանցից մեկը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է էրմիտաժյան նկարի կենտրոնական կերպարին` տարբերվելով նրանից միայն գլխի պտույտով և ձեռքին ունեցած սպիտակ ծաղիների փնջով։ Լոնդոնյան նկարի կանանց խումբը գրեթե նույնությամբ կրկնված է «Պտուղների հավաք» նկարում (1899 թվական, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)[7], ձախ կողմի կերպարը ևս շատ մոտ է էրիմտաժյան կտավի կենտրոնական կերպարին։ Եվ, վերջապես, նա նաև «Մարիայի ամիսը» կտավի գլխավոր կերպարն է (1899 թվական, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)[8]։ Բացի դրանից, նշված բոլոր կտավներին միավորում է դրանցում առկա դեղին ֆոնը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28186/
- ↑ Wildenstein, 1964, էջ 247
- ↑ 3,0 3,1 3,2 Братья Морозовы, 2019, էջ 154
- ↑ 4,0 4,1 Барская, Костеневич, 1991, էջ 169
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Три таитянки на жёлтом фоне»
- ↑ Tate. — Paul Gauguin. Faa Iheine
- ↑ ГМИИ им. А. С. Пушкина. — Поль Гоген. «Ruperupe (О, Таити, чудесный край! Сбор плодов)»
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Месяц Марии (Te avae no Maria)»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
- Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.